Դավիթ Հարությունյանը՝ թանկացումների և Սամվել Ալեքսանյանի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղյակ չէ, թե այսօր ինչու էր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գնացել կառավարություն:

«Տեղյակ չեմ, չեմ տեսել: Չգիտեմ` ում մոտ էր եկել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նշենք, որ կառավարության մոտ այսօր տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ընդդեմ թանկացումների: Ակցիայի ընթացքում կառավարության շենքից դուրս եկավ Սամվել Ալեքսանյանը, որին բոլորը դիմավորեցին «ամո՛թ», «ամո՛թ» վանկարկումներով:

Անդրադառնալով թանկացումներին՝ նա նշեց, որ գները կարգավորում է շուկան, իսկ իշխանությունների խնդիրն է վերահսկել, և տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը հետեւում է դրան:

Դիտարկմանը, թե վարչապետը կարծես թե կախարդական փայտիկով նվազեցրեց ապրանքների գները, նախարարը պատասխանեց. «Վարչապետն ուզում է պատկերացնել, թե ինչպես է աշխատում այդ համակարգը, այդ առումով ինքը տարօրինակ քայլ չի կատարել: Գոյություն ունի տնտեսական մրցակցության պետական հանձնաժողով, որը պարտավոր է վերահսկել շուկան, իսկ կառավարությունը կարող է հանձնարարականներ տալ»:

 




Լրահոս