Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատյան փողոցի 90/10 հասցեում գտնվող «Ալյանս Տրանս» ՍՊԸ-ի տարածքում այրվում է «Վոլվո» մակնիշի EZ 491 պ/հ կոնյակ տեղափոխող ավտոգլանատակառի վարորդի խցիկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.45-ին, մարվել՝ 07.08-ին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Թ. Տ. (ծնվ. 1949թ.) հոսպիտալացվել է ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Ժ.07:42-ին դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ՕՀ Չոխելին և ՀՀ ԱԳՆ ՕՀ ոստ. ավագ Ասատրյանը: