“Հարսնաքար” ռեստորանային համալիրի ձերբակալվածների թիվը կավելանա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: “Մեկ կամ երկու ժամվա ընթացքում կձերբակալվի նաև յոթերորդ մարդը, քանի որ նրա ձերբակալումը հիմնավորված է:
Մենք գնում ենք երևույթների և ոչ անձերի հետևից, Ռուբեն Հայրապետյանն ընդամենը սեփականատերն է, և հաստատ իմացեք, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը եթե որևէ մեղք տեսնի` անկախ զբաղեցրած պաշտոնից ու դիրքից օրենքի առջև պետք է պատասխան տա”,-ասաց նա և ավելցարեց. “Աստված մեզ մեր արդարությամբ թող դատի, իսկ մեզ կասկածողներին՝ ողորմա ու ների”: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ինքը դատարկ խոսակցություններ է համարում ռեստորանի սեփականատիրոջ շուրջ պտտվող բոլոր լուրերը: