Մոլդովայում վերջին 40 տարվա ընթացքում ամենաուժեղ շոգերի պատճառով հայտարարվել է էքստրեմալ եղանակի մասին տեղեկացնող “նարնջագույն ծածկագիր”: Երկրի մեծ մասում սպասվում է 38 աստիճան տաքություն:
Թեև բժիշկները խորհուրդ են տվել բնակիչներին ցերեկային ժամերին դուրս չգալ փողոցներ ու որքան հնարավոր է շատ հեղուկ օգտագործել, դժբախտ դեպքերից, այնուամենայնիվ, խուսափել չի հաջողվում. հիվանդանոց են տեղափոխվում արեւային հարված ստացած հարյուրավոր մարդիկ, իսկ ջրամբարներում ջրահեղձման տասնյակ դեպքեր են գրանցվել: Առավել ծանր վիճակ է քաղաքներում: