2015-ին Ռուսաստանի վարկանիշը կիջնի մինչև «աղբային մակարդակը»: Ըստ TACC-ի` նման հայտարարություն է արել ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը:
Բացի այդ` Կուդրինը գտնում է, որ Ռուսաստանում սկսվում է լիարժեք տնտեսական ճգնաժամ: Նրա կարծիքով` 2015թ. երկրի ՀՆԱ-ն կնվազի երկու տոկոսով մեկ բարելի դիմաց 80 դոլար նավթի գնի դեպքում, և 4 տոկոսով՝ 60 դոլարի դեպքում: Այդ պայմաններում գնաճը կարող է կազմել 12-15 տոկոս:
Ֆինանսների նախկին նախարարը նշել է, որ ներմուծումը գալիք տարի կնվազի 40 տոկոսով: Պատժամիջոցները Ռուսաստանի տնտեսության վրա նույնքան ազդեցություն են գործում, որքան ռուբլու թուլացումն ու նավթի գնի անկումը. համարում է Կուդրինը: