Հովիկ Աբրահամյանի հարազատների հորերն անօրինական չեն. Արամայիս Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահապանության նախարարության համար տարին բավական հագեցած է եղել, իսկ շատ խնդիրներ էլ ստացել են իրենց լուծումները: 2014թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին նշել է Արամայիս Գրիգորյանն ու ներկայացրել իր կարճ պաշտոնավարման ընթացքի ձեռքբերումները:

Նա անդրադարձավ 2014թ. բնապահպանական հարցերին վերաբերող օրենքներին, որոնցից 5-ն արդեն ընդունվել են Ազգային Ժողովի կողմից:

«Եղան նաև օրենքներ այդ խնդիրների հետ կապված : Առաջինը «Շրջակա միջավայրի պաշտպանության ուղղված» օրենքի քննարկումն էր, որի ժամանակ խորհրդարանում եղան պատգամավորներ , ովքեր օրենքը  փորձեցին համարել հապճեպ և ցեխ շպրտել»,- ընդգծեց նա:

Խոսելով Սևանա լճի հիմնախնդիրների մասին, Արամայիս Գրիգորյանը նշեց, որ այս տարի լճի մակարդակը  նվազել է 4սմ-ով: «Կարծում եմ, որ այն ծրագիրը, որ մեր առջև դրված է Սևանի բարձրացման հետ կապված, մենք վաղաժամկետ դա իրականություն կդարձնենք», – հայտարարեց նա:

Այն դիտարկմանը,  թե նախարարությունը պայքար է տանում հորատանցքերի հետ, բայց դա, կարծես թե չի վերաբերում վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող հորերին, նախարարը նախ նշեց,  թե Հովիկ Աբրահամյանը հորեր չունի և այդ հորերը պատկանում են վերջինիս հարազատներին:

«Մեր ստուգումների առաջին օրերին ստուգումներ ենք անցկացրել նաև այդ հորերում և ասեմ Ձեզ, որ դրանք օրինական են»,- եզրափակեց Արամայիս Գրիգորյանը:




Լրահոս