ԿՓՈԽԱՐԻՆԻ ԷՐԻԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազատ գոտի» հաղորդաշարին հետեւողները  հավանաբար նկատել են, որ արդեն մի քանի օր է` հաղորդումը չկա: Սկսվեցին զանազան բամբասանքներ, խոսակցությունների տեղատարափ, թե երիտասարդ հաղորդավար Արտակ Վարդանյանին հեռացրել են Հանրայինից, ինքն է վիճել ու հեռացել եւ  այլն:  Իրականում Արտակը շարունակում է մնալ Հանրային հեռուստաընկերության աշխատակից, պարզապես այսուհետ «Ազատ գոտի» հաղորդման վարողը չի լինի: Նրան կփոխարինի մեկ այլ, ավելի փորձառու հաղորդավար` Էրիկ Անթառանյանը, որը տարիներ առաջ «Ռուբիկոն»-ն էր վարում: Իսկ Արտակը սեպտեմբերին ներգրավված կլինի մեկ այլ նախագծում:  




Լրահոս