ԱՐԴԵՆ ԼԱՎ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Արմեն Էլբակյանի բացակայությունը «Գեներալի աղջիկը» սերիալից բազմաթիվ հարցեր առաջացրեց: Բնականաբար, սկզբում վատն են մտածում, թե իբր դերասանն այլեւս չի հանդուրժել անփորձ «դերասանների հրաշալի խաղն» ու որոշել է հեռանալ, դրա համար էլ, ըստ սցենարի, նրան գործուղման են ուղարկել: Շտապենք տեղեկացնել մեր ընթերցողին, որ պարոն Էլբակյանի բացակայությունը սերիալից պայմանավորված է առողջական խնդրով: Օրեր առաջ նա իրեն վատ է զգացել ու տեղափոխվել «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոն, որտեղ էլ նրան անհապաղ սրտի վիրահատություն` ստենդավորում են արել: Հիմա Արմեն Էլբակյանն իրեն լավ է զգում ու շատ շուտով կրկին կհայտնվի սերիալում:




Լրահոս