Չորրորդ ինքնիշխանություն. Վարչապետը ընկել է դեպրեսիայի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանական շրջանակներում պտտվոդ լուրերի համաձայն, վարչապետ Տիգրան Սաըգսյանն իր ղեկավարած կառավարության ու նրա ներկայացրած բյուջեի վերաբերյալ քննադատություններր շատ ,ծանրե է տանում: Ասում են` Սարգսյանը այս աոիթով այն աստիճան է ընկել դեպրեսիայի մեջ, որ առանց պատճառի սկսել է շատ կոշտ վերաբերվել իր կաբինետի ներկայացուցիչներին: Ասում են` նա անգամ հասցրել է մի քանի “քաղցր” խոսք ասել նորանշանակ քաղշին նախարար Սամվել Թադևոսյանին` կադրային հարցերում զգոնություն ապահովելու համար: Սրան գուգահեռ բազմաչարչար վարչապետը դժգոհություններ է հայտնել նաև իր ՀՀԿ-ական բարեկամների մոտ` ասելով, որ այս մի քանի օրվա ընթացքում ընդդիմադիր պատգամավորները իր ,հոգին ուղղակի հանեցինե: Այնուհետև նա հարցադրում է արել իր կուսակիցներին, թե ինչո՞ւ պետք է ինքր “կուլ” գնա խորհրդարանականների գրոհին այն դեպքում, երբ այդ ամենի պատասխանատուն միայն վարչապետը չէ: Ի պատասխան վարչապետի ղժգոհությունների, ՀՀԿ-ական դերակատարները նրան պատասխանել են, որ մեծ բեռ վերցնողը ցնցումների էլ պիտի դիմանա:




Լրահոս