Հայկական ժամանակ. Ռաֆիկ Գրիգորյանը հրաժարվել է մարզպետի պաշտոնից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետականը նախօրեին կայացած գործադիր մարմնի նիստում Գեղարքունիքի մարզպետի հարցը չէր քննարկել: Թերթը հիշեցնում է, որ ինչպես տեղեկացրել էր, հանրապետականները պնդում էին, թե Գեղարքունիքի մարզպետի հարցը որոշված է, և մարզպետ է նշանակվելու ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Վերջինս, սակայն, ինչպես մեզ հաջողվեց ճշտել նույն աղբյուրներից, հրաժարվել է այդ պաշտոնից: Գրիգորյանի առջև լուրջ պայմաններ են դրել` նախագահական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի համար շատ բարձր տոկոսով ձայներ ապահովել: Գրիգորյանը, սակայն, վստահ չի, որ կարող է Սերժ Սարգսյանի համար ցանկալի արդյունք ապահովել: Հանրապետական կուսակցությունն այժմ մարզպետի փնտրտուքների մեջ է: Ի դեպ, ՀՀԿ-ականները դեռ 1-2 շաբաթ առաջ վստահեցնում էին նաև, թե Վայոց Ձորի մարզպետ է նշանակվելու Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետը: Այս նշանակումը, սակայն, չի կայացել նույն պատճառներով: Երեկ վարչապետը Վայոց Ձորի մարզպետ է նշանակել ՀՀԿ Ձերմուկի տարածքային կառույցի ղեկավար էդգար Ղազարյանին:




Լրահոս