Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Մադրիդի «Ռեալ»-ից: Նա իսպանական ակումբի հիմնական թիմում խաղում է 1998-ից:
«Ռեալ»-ից հեռանալու պատճառներ չեմ տեսնում: Մտադիր եմ շարունակել ելույթներս այս ակումբում և շատ տիտղոսներ նվաճել: Այժմ մեկնում ենք ամանորյա տոներին, որոնք ամենաուրախն են լինելու վերջին տարիներին»,- նշել է Կասիլյասը: