Դոլարի և եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ դեկտեմբերի 23-ին, կազմել է 458.51 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.34 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 561.03 դրամ (աճել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 714.04 դրամ (աճել է 1.50 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.39 դրամ (աճել է 0.32 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.19 դրամ, ոսկին՝ 17,619.7 դրամ, պլատինը՝ 17,616.02 դրամ:

Դեկտեմբերի 23-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 457.07 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 457.5 դրամ:




Լրահոս