Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ այսօրվանից նոր և ուսուցողական 50 դրամանոցներ են դրվելու շրջանառության մեջ։ Մետաղադրմաները նվիրված են լինելու Հայաստանի մարզերին և Երևան քաղաքին: Հիսուն դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին և Երևանին նվիրված 2012 թ.թողարկման Հայաստանի շրջանառու հիշատակային մետաղադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց:
Ըստ աղբյուրի, հիսուն դրամ անվանական արժեքով 2003թ. թողարկման Հայաստանի Հանրապետության մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների և շրջանառության պայմանների փոփոխության: