Գործարանում այրվել է 4 տոննա մազութ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ին, ժամը 08.10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` նախկին “Մեծմոսկովյան” հիմնարկության տարածքում, այրվում է մազութով տարրա: ԱԻՆ լրատվական ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ասֆալտի գործարանում այրվում է կիսով չափ լցված մոտ 10 տ մազութով տարրա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.43-ին, մարվել` 09.57-ին: այրվել է 4 տոննա մազութ:




Լրահոս