«Հրապարակ» թերթը գրում է. «Ազատամարտիկների դաշինքը եւս երեկ հանդես եկավ տարեվերջյան ասուլիսով: Հունվարի 1-ից ազատամարտիկները կրկին զենք կվերցնեն, բայց գրչի տեսքով: Ազատամարտիկների դաշինքը, ինչպես հայտնի է, կայք է բացել՝ իր ասելիքն ամբողջովին ներկայացնելու համար:
Հայաստանում ամենաթողության համար ազատամարտիկները նաեւ իրենց են մեղադրում: Եվ իրենց պարտքն են համարում ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին ու պայքարել անարդարության դեմ: Նրանք հասկացել են, որ երկիրն օրհասական վիճակից դուրս բերելու միակ ելքն իշխանափոխությունն է:
Ազատամարտիկների դաշինքի խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանն առաջնային խնդիր է համարում իշխանություններից ազատվելը, այն իշխանություններից, որոնք երկիրը հասցրել են այս վիճակին. «Մենք պետք է կանգնենք ժողովրդի կողքին, որպեսզի աջակցենք եւ պաշտպանենք նրանց սահմանադրական իրավունքները: Բազմիցս քաղաքացիները հարցնում են՝ բա ո՞վ է լինելու նախագահը, այսօր ասում եմ՝ նախագահ կլինի այն մարդը, ով կանգնած կլինի ժողովրդի կողքին, որի արդյունքում անօրինականությունները կվերանան, ամեն ինչ կանենք, որ մեր երկիրը սարքենք երկիր»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: