Ոստիկանապետի կողմից ՊՊԳՎ–ին փոխանցված խրախուսանքները տեղ չեն հասնում. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պետական պահպանության գլխավոր վարչությանը փոխանցված դրամական խրախուսանքներն ու հավելավճարները վարչության ծառայողներին չեն հասնում, ինչն առաջացրել է ՊՊԳՎ աշխատակիցների տարակուսանքը:

Սակայն ՊՊԳՎ պետ Ռոմիկ Մկրտումյանը երեկ վստահեցրել է, որ ոստիկանապետը վարչությանը գումար չի հանձնել:

«Նոր տարվա հետ կապված՝ այս պահի դրությամբ նման որոշում չկա: Դեռ ժամանակ ունենք, հնարավոր է՝ հետագայում նման որոշում լինի», – թերթի փոխանցմամբ ասել է նա։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս