Հունիսի 26-30-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 28-ին կնվազի 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 26-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է, 27-30-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.50C (1973 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 8.50C (1930 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 23.40C