![](https://armlur.am/wp-content/uploads/2012/06/25//28431.jpg)
Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը թոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի պետ ոստիկանության գնդապետ Կարուշ Վարդանյանին: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գնդապետ Սայաթ Գարեգինյանը: