ՀԱԿ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսը որոշել է միջխորհրդարանական պատվիրակություններում իրենց ներկայացուցիչներին: Ամենակարեւորը, թերեւս, ԵԽԽՎ հայկական պատվիրակությունն է, որը մանավանդ նախագահի ընտրությունների նախաշեմին լուրջ ամբիոն է: ՀԱԿ-ից ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում ներկայացված կլինի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կընդգրկվի Սեւծովյան տնտեսական համագործակցության ԽՎ կազմում, Ստեփան Դեմիրճյանը՝ ԵԱՀԿ ԽՎ կազմում, Գագիկ Ջհանգիրյանը՝ ԱՊՀ ԽՎ կազմում, Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Լյուդմիլա Սարգսյանը՝ Միջխորհրդարանական միության պատվիրակությունում, իսկ Հրանտ Բագրատյանը՝ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ու «Եվրանեսթ»-ի պատվիրակությունում:




Լրահոս