ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հետեւողականորեն կանգնե՛նք գյուղացու կողքին, եւ գյուղը կրկնակի արդյունք կտա»:

Սերգո Կարապետյան slaq.am

Այն օրից, երբ ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակվեց Սերգո Կարապետյանը, անվերջ գյուղացու կողքին կանգնելու փորձեր է անում: Նա փորձեց բոլոր դիրքերով դա անել. սկզբում մեջքով էր, հետո հասկացավ, որ անհարմար է այդպես, շրջվեց դեմքով, բայց դրանից ոչինչ չփոխվեց: Նախարարն էլ որոշեց պարզապես կանգնել՝ որ օրը որ դիրքով ստացվի: Արդյունքում՝ շարքային գյուղացին շարունակում է իրեն միայնակ զգալ: Ու եթե այս տարին բարեհաջող լինի, ապա պետք է վստահ ասել, որ ո՛չ անտեսանելի Սերգոն, ո՛չ վերջինիս աղոթքներն ու հայտարարությունները չեն նպաստել: Պարզապես Աստված խղճացել է աշխատասեր գյուղացուն:




Լրահոս