Պաղպաղակի ընտրությունը մատնում է մարդկային էությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գերմանացի հոգեբան Ալֆրեդ Գեբերտը պարզել է, որ մարդու եւ պաղպաղակի միջեւ գոյություն ունի անմիջական կապ: Մասնագետի կարծիքով՝ պաղպաղակները կարող են շատ մանրամասներ հաղորդել սպառողի անհատականության եւ ձգտումների մասին:  Գերմանիայում տեղի ունեցած գիտաժողովի ժամանակ Գեբերտը նշել է, որ սուրճի համով պաղպաղակի սիրահարներն օժտված են ճարպկությամբ եւ թեթևեւ բնավորությամբ, կարծես ստեղծված լինելով խրախճանքների համար:  Իսկ կիտրոնի համով պաղպաղակի սիրահարները տանել չեն կարողանում անարդարությունը՝ ամեն գնով պաշտպանելով սեփական սկզբունքներն ու հայացքները: Շոկոլադե պաղպաղակ նախընտրողները լավատես են, կատակասեր եւ գրավիչ, միաժամանակ՝ նրբազգաց: Ունեն էներգիայի մեծ պաշար: Ելակի համով պաղպաղակի սիրահարները ազատամիտ են, որոնք սիրում են կյանքն ապրել ամբողջ էությամբ: Չեն սիրում լարվածություն և հաճախ դասվում են խաղաղ բնավորություն ունեցող մարդկանց շարքին՝ չխառնվելով այլոց խնդիրներին:Ընկույզի, պնդուկի կամ նման այլ համեր ունեցող պաղպաղակ հավանողները հուզական են՝ զգացմունքային, որոնք առաջնորդվում են սրտով և ոչ թե ուղեղով: Կարամելի համով պաղպաղակ նախընտրողները հաճախ տատանվող են և չեն հարմարվում նոր միջավայրին, սակայն, այնուամենայնիվ, սիրում են մարտահրավերներ՝ պլանավորելով սեփական ճակատագիրը, փաստ, որը տալիս է նրանց ապահովության, երբեմն էլ՝ ձանձրույթի զգացում:  Իսկ էկզոտիկ մրգերի համերով պաղպաղակների սիրահարները նույնպես ազատամիտ են, ստեղծարար և գեղեցիկ անակնկալների կողմնակից: Վանիլային համով պաղպաղակ նախընտրողները հաճախ վստահություն ներշնչող, գաղտնապահ, դիմացինի խնդիրները լսող և մխիթարող անձինք են: Ադամաթուզի՝ բանանի համ ունեցող պաղպաղակ նախընտրողները ինքնավստահ են, որոնք ամեն գնով պատրաստ են պայքարել սեփական երազանքներին և նպատակներին հասնելու համար 
Մարդու ներաշխարհը բացահայտելու գործում շատ մեծ նշանակություն ունի նաեւ պաղպաղակի պատրաստման, ինչպես նաև մատուցման ձեւը: 
Այսպես, օրինակ՝ տարբեր բաղադրամասերով զարդարված պաղպաղակը բացահայտում է ժամանակակից անհատին, իսկ բաժակով  պաղպաղակ սիրողները՝ ինքնակառավարվող, հավասարակշռված անձինք են: Այն մարդիկ, ովքեր նախընտրում են փայտիկի վրա ամրացված պաղպաղակները՝ անկախ անհատներ են, իսկ վաֆլե կորնետով պաղպաղակների սիրահարները կամակոր են, նրանք կարծես ամբողջ կյանքում փնտրում են հաճելի զգացումներ: 




Լրահոս