Այսօր թմրանյութերի դեմ պայքարի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
1987 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան  հունիսի 26-ը հայտարարեց Թմրանյութերի, դրանց ապօրինի օգտագործման եւ  չարաշահման դեմ պայքարի միջազգային օր: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, այսօր  ժամը 19.00-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում  Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ կանցկացնի “Ապրել եմ ուզում” խորագրով ծրագիրը։ Միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով. ելույթ կունենա “Դորիանս” խումբը։ “Ապրել եմ ուզում” խորագրով միջոցառումը նպատակ ունի երիտասարդությանը տեղեկացնել թմրանյութերի կործանարար հետեւանքների մասին։




Լրահոս