16-ամյա աղջիկը ձողով հարվածել է վաճառողի գլխին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 25-ին, ժամը 04.05-ին, անհայտ քաղաքացին  ահազանգել է ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 52 շենքի մոտ գտնվող խանութ են մտել 3 մարդ, երկաթով հարվածել իր գլխին եւ փորձել են գողություն կատարել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկանության ծառայողները,  ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, Թամանյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 17-ամյա Մուշեղ Խ.-ին եւ 16-ամյա Անի Թ.-ին,  որոնք բաժնում խոստովանական ցուցմունք են տվել, որ նույն օրը, ժամը 04.00-ին, 3 հոգով մուտք են գործել նշված հասցեի մոտ գտնվող խանութ, Անի Թ.-ն երկաթյա ձողով հարվածել է վաճառողի գլխին, եւ փորձել են գողություն կատարել, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունը չկարողանալով ավարտին հասցնել` դիմել են փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուշեղ Խ.-ի եւ Անի Թ.-ի հանցակցի անձը պարզելու ու հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն:




Լրահոս