Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ armlur .am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունիսի 26-ին, առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Այվազովսկի 68 տանը ինքնասպան են եղել հայր ու որդի:
Գ. Շամշյանը հայտնել էր, որ նշված սեփական տան 3-րդ հարկի կիսակառույց շինության մեջ ամրանից (շվելեռ) մետաղյա ճոպանով (տռոս) կախվելու միջոցով ինքնասպան են եղել 62-ամյա Պետրոս Գալուստովը և նրա որդին՝ 30-ամյա Արթուր Գալուստյանը:
Քիչ առաջ Գ. Շամշյանը հայտնեց, որ իրեն հայտնի են դարձել նշված ինքնասպանության գործով որոշ մանրամասներ: Որդին՝ Արտաշ Գալուստյանը մի քանի օր առաջ է ազատվել “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկից: Նա մեկ այլ անձի հետ 2011թ. նոյեմբերին Արշակունյաց պողոտայի վրա կայանված “Ինֆինիթի” մակնիշի ավտոմեքենայի ապակին կոտրելու միջոցով հափշտակել էր ավտոմեքենայում եղած առանձնապես խոշոր (56 մլն դրամ) գումար:
Նշված գումարը պատկանում էր “Մանանա Գրեյն” ՍՊԸ-ին և այդ գումարը նշված ՍՊԸ-ի աշխատակիցը պետք է տեղափոխեր բանկ:
Նշված գողության փաստով Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ ՀՀ Քրօրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ա. Գալուստյանը և նրա հետ եղած մասնակիցը կալանավորվել էին:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի