Արևմուտքը կցանկանա 2015 թ զինված հակամարտության գոտի տեսնել Լեռնային Ղարաբաղը. Իվանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս վերլուծաբան, ՌԴ Նորարարական զարգացման ինստիտուտի ռազմավարական վերլուծության կենտրոնի տնօրեն Անդրեյ Իվանովն ադրբեջանական կայքերից մեկի հետ զրույցում հայտարարել է, որ միանգամայն հավանական է, որ Արևմուտքը կցանկանա 2015 թ զինված հակամարտության գոտի տեսնել Լեռնային Ղարաբաղը:

«Չափազանց վախենում եմ կանխատեսումներ անել: Հուսով եմ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացու չի լինի: Լարվածության մեծացման մեջ շահգրգռված չեն կողմերից և ոչ մեկը՝ հատկապես Հարավային Կովկասում ապրող ժողովուրդները: Սակայն հակամարտությունը կարող է անհրաժեշտ լինել Արևմուտքին: Պատերազմ հրահրելու համար ԱՄՆ կարող է օգտագործել ցանկացած մեթոդ, այդ թվում նաև քաղաքական գործիչներին կաշառելու միջոցը»,- ասել է վերլուծաբանը:
Վերջինս նշում է, որ ոչ ոք չէր էլ կարող կարծել, որ ծաղկող Լիբիան մի օր ավերակների կվերածվեր:

«Ժողովուրդը հավատարիմ էր Քադդաֆիին: Լիբիայից փախստակնները պատերազմի ժամանակ մեքենաներով ոչ թե գորգեր ու հագուստ էին տանում, ինչպես Ուկրաինայից փախստականները, այլ ոսկու ձուլակտորներ ու դրամով տուփեր: Այնուամենայնիվ, պատերազմը եկավ նաև Լիբիա:

Մինչ 2011 թ Դամասկոսում բնակարաններն ավելի թանկ արժեին, քան Մոսկվայում: Այժմ Սիրիան կրակի մեջ է:

Դեռևս 2 տարի առաջ անհնար կլիներ պատկերացնել Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը, սակայն այժմ այն իրական է:

Միանգամայն հավանական է, որ 2015 թ կարող է ծխալ Մոլդովան: Սակայն չի բացառվում, որ Արևմուտքը կցանկանա զինված հակամարտության գոտի տեսնել Լեռնային Ղարաբաղը»:




Լրահոս