ԱԺ նիստերը լուսաբանող լրագրողներին տհաճ անակնկալ է սպասվել. լրագրողների սենյակից անհետացել է համակարգիչների մի մասը: Առաջին հարկում լրագրողների համար նախատեսված սենյակում նախկին 4 համակարգչի փոխարեն երեկ ընդամենը 2-ն էին: Անհետացել է նաեւ 1 համակարգիչ լրագրողների՝ երրորդ հարկում գտնվող սենյակից, եւս մեկն էլ երեկ չէր աշխատում: Հիշեցնենք, որ վերջերս լրագրողների սենյակից անհետացել էր նաեւ սուրճի-թեյի սարքը: Եւ այն բանից հետո, երբ “Ժողովուրդ”-ը գրեց այդ մասին, սարքը հայտնաբերվեց ու նորից իր տեղը դրվեց:
ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ