Ձկներ. Այսօր ստիպված կլինեք լսել Ձեր սրտի ձայնին. դեկտեմբերի 28-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՈՅ. Այսօր Ձեր սիրելին արագ կկարողանա կողմնորոշվել, թե ինչ անի, որ մի պահ հանկարծ ոչնչի կարիք չունենաք: Սակայն դա բնավ չի նշանակում, որ նա պատրաստ է աստղեր իջեցնել Ձեզ համար: Սովորեք գնահատել այն, ինչ ունեք, քանի որ կարող եք Ձեր քմահաճույքների պատճառով կորցնել սիրելիին կամ լավագույն դեպքում դառնալ նրա աչքի «փուշը»: Աստղերը խորհուրդ են տալիս լինեն առավելագույնս անկեղծ, քանի որ միայն անկեղծությունն է որ կգնահատվի այսօր: Երեկոյան տանը մի մնացեք, ավելի լավ է զվարճանաք ընկերրների ու սիրելիի հետ:

ՑՈՒԼ. Աստղերն այսօր հարմարավետ դիրք են ընդունել Ձեր աստղակերպի համար: Այսօր առավելապես կըդգծվի Ձեր սեքսուալությունը, ինչը խելքահան կանի հակառակ սեռին: Աշխատեք չչարաշահել աստղերի Ձեզ շնորհած «առավելությունները»: Նոր զուգընկերներ մի փնտրեք, բավարարվեք միայն հին ու «փորձառու» սիրեցյալներով: Որևէ բան անելուց առաջ այսօր անպայման կմտածեք սիրո ու քնքշանքի մասին, սակայն Ձեզ համար թեորիա դարձրեք, որ դա չէ կյանքում ամենակարևորը:

ԵՐԿՎՈՐՅԱԿ. Լավագույն օրն է ամեն բան հանգիստ անելու ու չշտապելու: Փորձեք չշտապել նաև կարևոր որոշումներ կայացնելիս: Աստղերն Ձեզ համար այսօր պատրաստել են հետաքրքիր սիրային, բայց խոստումնալից հանդիպումներ, որոնց արդյունքում գուցեև գտնեք Ձեր կեսին: Փորձեք շանսը բաց չթողնել և Ձեզ կհաջողվի միասին լուծել այնպիսի խնդիրներ, որոնք թվում էին անլուծելի: Ամենակարևորը Ձեզ համար սերն է, որն էլ այս պահին ամենակարևոր «խնդիրն» է Ձեզ համար:

ԽԵՑԳԵՏԻՆ. Երեկոյան սպասեք անսպասելի լուրերի: Լավագույն նվերը հենց Ձեզ համար են կանխատեսել աստղերը: Այսօր գործուղումից կվերադառա Ձեր սիրելին, կամ միասին որևէ ճամփորդության մեկնելու հետաքրքիր առաջարկ կստանաք, որը հաճելիորեն կզարմացնի Ձեզ: Երեկոյան աշխատեք շատ ժամանակ հատկացնել սիրելիին: Դա նրան միանշանակ դուր կգա: Զվարճացեք ու բուռն գիշեր ունեցեք:

ԱՌՅՈՒԾ. Օրը կլինի շատ ռոմանտիկ և կրքով լեցուն: Աստղերը խորհուրդ են տալիս մոռնալ ամեն ինչ և տրվել անմոռանալի զգացմունքներին: Ստացե բացարձակ հարմոնիա Ձեր սիրելիից: Եղեք ավելի ուշադիր և մի խառնեք իսկական զգացմունքները սովորական ֆիզիկական հաճույքի հետ: Այսօր Ձեզ կհաջողվի լեզու գտնել բոլորի հետ, հատկապես զուգընկրրոջ: Երեկոյան խորհուրդ է տրվում դուրս գալ զբոսնելու ընկերների հետ:

ԿՈՒՅՍ. Դուք շատ լավ հասկանում եք, թե ինչքան դժվար կլինի հրաժարվել ռոմանտիկ զբոսանքներից, կրքոտ պահեևշրից և միանգամից տրվել աշխատանքին; Խորհուրդ է տրվում այսօր օգտագործել Ձեր էներգիան և ֆանտազիան: Փորձեք լինել ավելի ինքնավստահ և կհասնեք ամեն ինչի: Երեկոյան խորհուրդ է տրվում անցկացնել սիրելիի հետ, ինչ-որ ռոմանտիկ միջավայրում: Երեկոն կօգնի կարգավորել Ձե հարաբերությունները և արթնացնել նախկին կիրքը:

ԿՇԵՌՔ. Այսօր աստղերը Ձեր կողմից են: Փորձեք անցկացնել զգացմունքային առումով հանգիստ օր: Խորհուրդ է տրվում ավելի շատ շփվել մարդկանց հետ և ազատվեք Ձեր ամաչկոտությունից: Աստղերը խորհուրդ են տալիս լինել ավելի կրքոտ և արկածախնդիր: Երեկոյան օգտագործեք Ձեր ողջ սեքսուալությունը, որպեսզի կարողանաք Ձեր կողքին պահել սիրած տղամարդուն:

ԿԱՐԻՃ. Իսկական դրախտային հաճույք ստանալու համար գործի դրեք Ձեր սեքսուալությունը և հմայքը: Այսօր Ձեզ սպասվում են գլխապտույտ հանդիպումներ: Խորհուրդ է տրվում լինել ավելի բաց նոր կյանքի հանդեպ: Ձեր և Ձեր զուգընկերոջ միջև միշտ սիրո կրակ է եղել, աշխատեք դա պահպանել: Երեկոյան խորացեք սիրո և կրքի մեջ: Թույլ տվեք նա տիրի Ձեզ և կատարի այն երազանքները, որոնք մինչ այս գաղտնի էիք պահում:

ԱՂԵՂՆԱՎՈՐ. Այսօր Դուք կունենաք բարձր տրամադրություն: Ոչ ոք ու ոչ մեկ չի կարող այն փչացնել: Դուք կլինեք ուշադրության կենտրոնում և կկարողանաք անել այն, ինչը վաղուց պլանավորել եք: Աստղերը խոստանում են ռոմանտիկ հանդիպումներ: Եղեք այնպիսին, ինչպիսին կաք: Դա Ձեզ կդարձնի ավելի գրավիչ:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Այսօր հանգիստ օր է սպասվում: Ձեր սեքսուալ կյանքում խառնաշփոթ կլինի: Աշխատեք լինել հանգիստ: Սառը դատեք: Այսօր Դուք անվստահություն կներշնչեք Ձեզ շրջապատողներին: Սակայն պետք չէ արդարանալ ամեն բանի համար և շփոթվել: Ամեն բան կկարգավորվի ինքնըստինքյան:

ՋՐՀՈՍ. Դուք սիրում եք և ստիպում եք՝ Ձեզ սիրեն: Աստղերն այսօր Ձեզ խոստանում են հետաքրքիր ու հեքիաթային գիշեր: Փորձեք թուլանալ և ստանալ այդ ամենից բավականություն:

ՁՈՒԿ. Այսօր Դուք ստիպված կլինեք լսել Ձեր սրտի ձայնին: Իսկ այն Ձեզ սխալ բան չի հուշի: Աստղերը Ձեզ համար նախատեսել են գործնական հանդիպումներով լի օր: Այսօր երեկոյան Դուք Ձեզ կզգաք հանգստացած ու լիցքաթափված, որը Ձեզ ուժ կտա նոր օրվա համար:




Լրահոս