Ինքնասպանությունները մեր կյանքի անբաժան մասն են. ազգագրագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սպանությունները, ինքնասպանությունները, մանկապղծությունները դարձել են մեր հասարակության անբաժանելի մասը, որոնք մասին մենք ամեն օր կարդում և տեղեկացվում ենք,  այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
“Այն որ ինքնասպանությունը սոցիալական երևույթ է, դա արդեն փաստացի երևույթ է: Եթե ընդհանուր նայենք խնդիրներին, պետք է ասենք, որ մեր հասարակության մեջ խորը նստած է ապատիան, նիհիլիզմը, կա ագրեսիա, դրանք են հիմնականում պատճառները”,- ասաց նա։ Հրանուշ Խառատյանը հեռուստաեթերին նույնպես մեղադրում է սպանությունների և ինքնասպանությունների դեպքերի ավելացման մեջ:
“Եթերն էլ իր խնդիրն ունի, իհարկե, հիմա մարդիկ շատ տխուր են ապրում, քանի որ այն մարդիկ, ովքեր կարող էին համարվել միջին խավ, նրանք արտագաղթել են, և այդ շերտը հեռանալով հիմա այս վիճակին ենք հասել, պետք է նոր միջին խավ ձևավորենք”,- ասաց Հրանուշ Խառատյանը:
Մամուլի ասուլիսին ներկա երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանն էլ նշեց, որ մարդկության մեջ ի ծնե կա ինքնասպանության և սպանության դրսևորումներ:
“Սպանությունները, ինքնասպանությունները, միմյանց պատերազմներում ոչնչացնելը, բնությունը ոչնչացնելը, դա մարդ արարածի մեջ կա: Մարդուն եթե ասում են մանկուց, որ դու մեղքով ծնվել ես մեղքով էլ գնալու ես, ապա դա տանում է ինքնասպանության: Ես չեմ մեղադրում ինքնասպան լինող մարդկանց”,- նշեց նա։ Արտավազդ Բայաթյանը կարծիք հայտնեց, որ այն մարդիկ, ովքեր, որ արտագաղթում են Հայաստանից, նրանք էլ ինքնասպան կլինեին, եթե մնային այպիսի երկրում: “Նրանք բոլորը, ովքեր արտագաղթել են կամ սպանելու էին, կամ ինքնասպան էին լինելու, և մենք հարյուր հազարավոր մարդկանց ինքնասպանություններ կտեսնեինք: Մենք բոլորս մեր դիմացինի նկատմամբ ագրեսիայով, մեր չարակամությամբ կամաց-կամաց ինքնասպան ենք լինում”,- նշեց Արտավազդ Բայաթյանը:




Լրահոս