Տավուշում Մի տղամարդ նռնակ է նետել աներոջ տան մեջ. Չորս մարդ զոհվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Տավուշի մարզի Նավուր գյուղում սարսափելի դեպք է գրանցվել: Այսօր` հունիսի 27-ի առավոտյան, ամուսինն ու կինը վիճել են իրար հետ, եւ կինը հեռացել է հոր տուն:
Զայրացած ամուսինը հարցերը որոշել է լուծել նռնակի օգնությամբ եւ այն նետել է աներոջ տան մեջ: Տավուշի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, պայթյունից չորս մարդ է զոհվել` կինը, վերջինիս հայրը, եղբոր կինը, նաեւ նռնակը նետողը: Կնոջ եղբայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Տավուշի մարզի ոստիկանությունից հաստատեցին տեղեկությունը, հավելելով, որ ոստիկանության աշխատակիցները ներկայումս գտնվում են գյուղում:




Լրահոս