Հունիսի 27-ին ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ, այս մասին տեղեկանում ենք ,Հայ ազգային կոնգրեսե ընդդիմադիր դաշինքի տարածած մամուլի հաղորդագրություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը: