Գողացել էր օղի թորելու կաթսա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 26-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղից բերման են ենթարկել նախկինում դատված, 45-ամյա Արթուր Գ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարտին համագյուղացիներից մեկի բակից գողացել է օղի թորելու սարքի ալյումինե կաթսա` պատճառելով 20 հազար  դրամի նյութական վնաս: Կաթսան  հետագայում վերադարձրել է: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս