Արմեն Աշոտյանն այցելել է սահմանապահ զորամաս (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանապահ զորամասերից մեկը և ներկա գտնվել զինվորական շարային տողանին: Նախարարը, ողջունելով զինվորներին և շնորհակալություն հայտնելով նրանց ծառայության համար, նշել է, որ 2014 թվականի մարդն իրականում հայ զինվորն է, ով կատարում է իր սրբազան պարտքը` պաշտպանում հայրենիքը: Արմեն Աշոտյանն իր խոսքում վերահաստատել է, որ ողջ հասարակությունը Հայոց բանակի կողքին է:

1010217_10205190587262401_7338210026211089520_n

10518831_10205190538261176_7243425935854251194_n

10881502_10205190535621110_525049940703135400_n

10888736_10205190581342253_1325127700599981355_n

10888933_10205190586142373_3732133366503514505_n

IMG_7898616803436

IMG_7859739425357

Նախարարը, անդրադառնալով կրթություն-բանակ կապին, ընդգծել է, որ բանակից վերադարձած երիտասարդների համար կրթության նոր հնարավորություններ են բացվել: Արմեն Աշոտյանը նաև շնորհակալություն է հայտնել զինվորների ընտանիքներին` նման որդիներ դաստիարակելու համար:

Նախարարը, ներկաներին շնորհավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հայ զինվորին մաղթել է խաղաղություն, ուժ և կորով: Արմեն Աշոտյանն առանձին հանդիպում է ունեցել նաև ուսանող զինվորների հետ և խոսել նրանց մասնագիտական հետագա պլանների մասին: Նախարարն ամանորյա նվերներ և համակարգիչներ է հանձնել, իսկ Հայոց բանակի օրվա կապակցությամբ նախարարության անունից խոստացել` համակարգչային լսարան բացել զորամասում:
Արմեն Աշոտյանն այցելել է նաև Վահան գյուղի սահմանային դիրքեր:




Լրահոս