Եվրոպայի 20–րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, հոլանադացի Յոհան Կրուիֆը գովեստի խոսքեր է ասել իր հայրենակից Արյեն Ռոբենի մասին, ով հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ում։
«Արյենն իսկական օրինակ է երիտասարդ ֆուտբոլիստների համար։ Բայց նա ոչնչի չէր հասնի, եթե ընտրեր «Ռեալ»-ի փողերը և ժամանակին չտեղափոխվեր «Բավարիա»։ Կարիերայիդ զարգացման համար անկասկած շատ կարևոր է ժամանակին ճիշտ որոշում կայացնելը։ Եվ Ռոբենի օրինակը խոսքերիս հաստատումն է։ 30 տարեկանում նա ստացավ, հնարավոր է, իր կարիերայի լավագույն պայմանագիրը, ինչը խոսում է այն մասին, որ պարտադիր չէ 21 տարեկանում փողն ընտրել»,– ասել է Կրուիֆը: