Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ճանաչվել է «Տարվա լավագույն ղեկավար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

29 դեկտեմբերի, 2014 թ., Երևան. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած «Վստահության վարկանիշ 2014» կոնտենտ վերլուծության շրջանակում արժանացավ «Տարվա լավագույն ղեկավար» կոչմանը: Պատվավոր մրցանակը շնորհվեց «Համազգային վստահություն» խորհրդի կողմից 2014 թվականին Beeline ապրանքանիշի նկատմամբ վաստակած համակրանքի և վստահության համար:

photo1

«Համազգային վստահություն» խորհուրդը մեր երկրում զբաղվում է տնտեսության տարբեր ոլորտների ուսումնասիրությամբ և կազմակերպում մեծամասշտաբ միջոցառումներ ու մրցանակբաշխություններ: Այս տարի «Համազգային վստահություն» խորհուրդն ավելի քան 100 ընկերության շրջանում իրականացրել է կոնտենտ վերլուծություն՝ ամփոփելով 2014թ. կատարած սոցհարցումների և փորձագիտական եզրակացության տվյալները, որի արդյունքում էլ ձևավորվել է «Վստահության վարկանիշ 2014» մրցանակաբաշխությունը:

photo2

«Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած կոնտենտ վերլուծության նպատակն է խրախուսել և հանրությանը ներկայացնել այն ընկերություններին, ղեկավարներին և անհատներին ովքեր իրենց ձեռքբերումների և իրականացրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շնորհիվ դարձել են ոչ միայն շուկա զարգացնող կողմնորոշիչ, այլ նաև ծառայում են որպես բիզնեսը ճիշտ վարելու վառ օրինակ և առաջավոր փորձ տարածող։

«Մեր մրցանակակիրները յուրաքանչյուր ոլորտից ընտրված լավագույներն են, մենք ռեյտնիգավորել և ամենից բարձր վարկանիշի ենք արժանացրել միայն առաջատար անհատներին ու կազմակերպություններին: Ուրախ ենք, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մեր ամենից բարձր վարկանիշ ունեցողներից մեկն է: Վստահ ենք, որ առաջատարի պատվավոր կոչումը հիմք է դառնալու նվաճելու նորանոր հորիզոններ»,- նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:

«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել կազմակերպիչներին և հարցման մասնակիցներին նման բարձր գնահատականի համար։ Շատ ուրախ եմ, որ Beeline բաժանորդները վստահում և հավատում են մեզ։ Այս մրցանակը մեր բոլորի հաղթանակն է, քանի որ Beeline թիմն ամբողջ տարի աշխատել և արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր բաժանորդ զգա մեր սերն և հոգատարությունը»,– նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ այս տարվա ընթացքում Beeline-ն արժանանում է արդեն հինգերորդ պատվավոր մրցանակին: 2014 թ. սեպտեմբերին, ամենամյա դիվանագիտական և բիզնես համաժողովին Beeline-ը ճանաչվեց լավագույնն երկու անվանակարգում: Ընկերությունը ճանաչվեց «Կապի ոլորտի առաջատար» և արժանացավ լավագույնի կոչմանն «Օտարերկրյա ներդրող» անվանակարգում, հոկտեմբերին Beeline-ը ճանաչվեց «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր», իսկ տարեվերջին արժանացավ նաև «Էկոլոգիապես ամենապատասխանատու ընկերության» կոչմանը։




Լրահոս