ՆՈՐ ԴՈՒԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը վերջին շրջանում պասիվություն էր ցուցաբերում, բայց արդեն հունիսի վերջին նա կներկայացնի իր նոր դուետը դիջեյ-երգիչ Ռասայի ու ռեփեր Յաշարի հետ: Վերջիններս բնակվում ու գործունեություն են ծավալում Հայաստանում: Դուետի առաջարկը Հասմիկին եղել է նրանց կողմից: Երգն ակումբային է, անգլերեն: Օրերս Սեւանում «Summer Sun» երգի հիման վրա նրանք տեսահոլովակ են նկարահանել: Հասմիկի փոխանցմամբ՝ երգը տղաներն են գրել եւ հարմարեցրել իր ձայնային տեմբրին: Ամառային արեւի, սիրո մասին շատ ռիթմիկ գործ է: Տեսահոլովակն էլ ամառային է լինելու` սերֆինգի գեղեցիկ կադրերով: Մի՛ շտապեք ենթադրել, թե երգչուհին լողագեստով է նկարահանվել: «Դրա կարիքը չկար, բացի այդ, ինքս էլ չէի նկարահանվի լողազգեստով: Ի դեպ, այս դուետի հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ բացի անգլերեն երգելուց, երկու տող երգել եմ պարսկերենով, բայց երգը բոլորովին հեռու է արեւելյան մոտիվներից ու մուղամից»,-նշեց երգչուհին: Մեզ մնում է սպասել եւս մի քանի օր. տեսահոլովակի պրեմիերան նախատեսվում է մինչ հունիսի վերջ:




Լրահոս