Armenian text to speach

ԿՐԿԵՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանի փոխանցմամբ՝ մինչեւ հունիսի վերջ Հայաստանում առաջին անգամ կստեղծվի Միջազգային կրկեսային գործիչների միություն, որի անդամ կարող են դառնալ մտավորականներ, արվեստագետներ, կրկեսային գործիչներ: Միության նպատակն է խթանել կրկեսային արվեստի զարգացումը: Կրկեսային գործիչների միությունը կունենա նաեւ խորհուրդ, որտեղ կընդգրկվեն լավագույն մասնագետները, կունենա կանոնադրություն, կմշակի ծրագիր: Միության առաջին գործը կլինի 2013թ. արդեն վերանորոգված կրկեսի բացման արարողությանը պատրաստվելը, իսկ ապագա ծրագրերի մեջ է մտնում 2014թ. Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային մրցույթ կազմակերպելը: Սոս Պետրոսյանը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի կրկեսային գործիչները սփռված են աշխարհով մեկ, նրանց թիվը անցնում է 600-ից:




Լրահոս