Երկիր. Նոր նախարարների նոր խոսնակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր կառավարությունում զգալի փոփոխություններ չեղան, նոր նախարարները հինգն են, ովքեր իրենց հետ բերել են նոր մամլո խոսնակների:
Այսպես` տրանսպորտի և կապի նախարարի մամլո խոսնակ է նշանակվել Անժելա Մարտիրոսյանը, ով Գագիկ Բեգլարյանի` Երևանի քաղաքապետ աշխատած տարիներին քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետն էր: Փոխվելու է նաև սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո խոսնակը, որի պարտականությունները նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետի հետ մեկտեղ կատարում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա թերթի թղթակցի հետ զրույցում նշել է, որ հիմա արձակուրդում է, որը կավարտվի հուլիսի 1-2-ին, ինչից հետո նա կդադարեցնի նախարարությունում իր պարտականությունների կատարումը: Իսկ թե ով է փոխարինելու Իվետա Տոնոյանին, նախարարությունում դեռ չեն որոշել: Առողջապահության նախարարի մամլո քարտուղար Շուշան Հունանյանը ևս արձակուրդում է: Արձակուրդից վերադառնալով` նա ևս աշխատանքից ազատման դիմում կգրի: Դեռ անհայտ է քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակի ճակատագիրը: Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Պետրոսյանը թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ նախարարի մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը, ով, ի դեպ, նաև ԲՀԿ մամլո խոսնակն էր, հիմա արձակուրդում է և բուժվում է: Երբ վերադառնա, այն ժամանակ էլ կորոշվի` մնո՞ւմ է, թե՞ ոչ:
Թեև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մնացել է իր տեղում, բայց նրա մամլո քարտուղարը փոխվել է: Այսուհետ Քրիստինե Սուքիասյանի պարտականությունները կկատարի Անի Սմբատյանը:
 




Լրահոս