Հունիսի 26-ին, արտակարգ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղի բնակիչ 41-ամյա Գրիգոր Գասպարյանն իրեն ամրակցված 31 համարի “Բելազ” մակնիշի ավտոմեքենայով շրջվել է “Գեո Պրոմայնինգ Գոլդ” ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքում, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի հիվանդանոց:
Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով դեպի բաց հանք տանող ճանապարհին ջրատար “Բելազի” շարժիչի աշխատանքը դադարել է, որի հետևանքով այն հետ է ընթացել և շրջվել: Փաստի առթիվ Վարդենիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի