Կան այնպիսի մարդիկ, որոնք ամեն ինչ ունեն, սակայն որոշ, նույնիսկ անպետք իրեր գողանալու հակումներ ունեն: Lady.tochka.net-ը ներկայացրել է այն հայտնի անձանց, ովքեր գողություն անելու հակումներ ունեն:
Մեգան Ֆոքսը փորձել էր գողանալ շրթունքների փայլ և այս դեպքից հետո նրան արգելել էին մտնել Walmart ցանցի սուպերմարկետներ:
Կեշան դեռահաս տարիքում մթերային խանութներից հաճախ է գողություն արել, իսկ այժմ արդեն հայտնի ու հաջողակ երգչուհի է:
Վայնոնա Ռայդերին գողություն անելիս տեսել էին 2001 թ. Բևեռլի Հիլզի Saks Fifth Avenue շքեղ խանութում, իսկ տեսախցիկները ֆիքսել էին, թե նա ինչպես է գողանում 5000 դոլար արժողությամբ զգեստներ ու զարդեր:
Ամադա Բայնսը հաճախ է մոռանում վճարել կատարել գնումների դիմաց և դուրս է գալիս խանութից՝ առանց դրանց համար վճարելու:
Բրիթնի Սփիրսը ևս հայտնի է իրեր գողանալու հակումով: Պատահել է, երբ նա խանութից գողացել է հասարակ կրակայրիչ, սակայն եղել է նաև, որ գողացել է թանկարժեք մուշտակ:
Լինդսի Լոհանը պարբերաբար հիշեցնում է իր մասին շքեղ բուտիկներից արված գողություններով ու հարբած վիճակում ավտոմեքենա վարելով: