ԽԱՆԴԵԼ, ՍՊԱՆԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Մասիս քաղաքի 8-րդ փողոցի 32 հասցեում գտնվող իր տանը 74-ամյա Վոլոդյա Սահակյանը դանակով երկու անգամ հարվածել է հարսի՝ 37-ամյա Քրիստինե Զաքարյանի որովայնին եւ սպանել նրան: Հարվածից հետո Վլ. Սահակյանը նույն դանակով կտրել է իր կոկորդը: Հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին երկուսն էլ մահացել են: «Ժողովուրդ»-ը Մասիսի բնակիչներից տեղեկացավ, որ 74-ամյա սկեսրայրը սպանել է հարսին, քանի որ նրան մեկ այլ տղամարդ է առաջարկություն արել: Այլ տեղեկությունների համաձայն՝ Սահակյանը հոգեկան խանգարումներ է ունեցել: Հավելենք, որ Քրիստինե Զաքարյանն ուներ 4 երեխա՝ 2 տղա՝ 18 եւ 15 տարեկան, եւ 2 աղջիկ՝ 14 եւ 12 տարեկան: Նրա ամուսինը մահացել էր 6 տարի առաջ:

լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս