Նիգերիայում իսլամիստները գրավել ու այրել են Բագա քաղաքն ու ռազմաբազան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիգերիայում «Բոկո-Հարամ» իսլամիստական խմբավորումը գրավել է Բագա քաղաքն ու Աֆրիկյան միության ուժերի ռազմաբազան, գրում է BBC-ն:
Բորնո նահանգի սենատորը, որտեղ գտնվում է Բագա քաղաքը, հայտնել է, որ իշխանական ուժերը լքել են ռազմաբազան շաբաթ առավոտյան իսլամիստների գրոհից հետո:

Բագա քաղաքի բնակիչները, ովքեր քաղաքից նավերով փախուստի են դիմել հարևան Չադ, հայտնում են, որ քաղաքն այրվում է և որ այնտեղ շատ են սպանվածները:
«Բոկո-Հարամի» զինյալներն այժմ վերահսկում են Բագա քաղաքի մոտակայքում զգալի տարածքներ:

Հավելենք, որ Բագան այն քիչ քաղաքներից էր, որը մինչ օրս վերահսկվում էր իշխանական ուժերի կողմից:




Լրահոս