«Իմ անուն-ազգանունն արդեն իսկ տալիս է 25 տոկոս վստահություն»:
Բոլոր ընտրություններում թեկնածուի կարգավիճակն անվարան ստանձնող ու նույն կարգավիճակով էլ մրցավազքն ավարտող Ճոյտը, իհարկե, չի սխալվում: 25-տոկոսանոց վստահություն նրան միշտ հաջողվում է ընտրազանգվածից կորզել: Վատն այն է, սակայն, որ հաջողության համար ոչ թե 25, այլ 50 տոկոս է անհրաժեշտ: Այսինքն՝ առաջիկայում Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել պատրաստվող Հ. Հակոբյանը ճիշտ կանի՝ այսօրվանից արդեն, բացի իր անուն-ազգանունից, համաքաղաքացիներին նաեւ ծրագրերով ներկայանա: Միգուցե ծրագիրը նպաստի, որպեսզի 25-տոկոսանոց հաստատուն դարձած շեմը Հակոբյանը հաղթահարի: