Օգոստոսի սկզբին Մոսկվա եւ Սանկտ-Պետերբուրգ պետք է ժամանի համաշխարհային աստղ Մադոննան, որը, երկու համերգ տալուց բացի, նաեւ ելույթ է ունենալու ի պաշտպանություն սեռական փոքրամասնությունների: Օրեր առաջ երգչուհու մենեջերը ներկայացրել է Մադոննայի նոր պահանջները: Այս անգամ նա պահանջում է անձնական ուղղաթիռ եւ հատուկ իր համար վարձակալած հյուրանոց` քաղաքից դուրս: Մինչ նոր պահանջներ ներկայացնելը ռուսական կողմը համաձայնել էր կատարել երգչուհու ցանկությունները` «Մերսեդես» մակնիշի հինգ ավտոմեքենա եւ վեց ուղեկցող մեքենա` անվտանգության աշխատակիցներով: Բայց սա դեռ ամենը չէ: Մադոննայի հետ շրջագայում է մի ողջ խումբ, որի մեջ մտնում են՝ երեխաներն ու իր նոր սիրելին, երեք մենեջեր, անվտանգության չորս աշխատակից, երկու վարորդ, մերսողը, երեք ոճաբան, չորս օգնական, խոհարար եւ հոգեւոր հայր: Բացի այդ, երգչուհին ցանկացել է, որ իրեն տրամադրեն առանձին ինքնաթիռ ու կազմակերպեն հատուկ չվերթ: Ինչպես տեսնում եք, Մադոննան վատ ախորժակ չունի:
ՔՄԱՀԱՃ ՄԱԴՈՆՆԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ