ՀԱՐՑ. Երեւանի վաթսուն տարվա բնակիչ եմ, շատ եմ սիրում մեր մայրաքաղաքը, եւ ամեն ինչ` կապված Երեւանի հետ, ինձ հետաքրքրում է: Վերջերս իմացա, որ «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը մեր մայրաքաղաքի օրհներգն է սահմանվել: Իմացածս որքանո՞վ է համապատասխանում իրականությանը:
ՊԱՏԱՍԽԱՆ. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի համապատասխան՝ Երեւան քաղաքի ավագանու 2010 թվականի ապրիլի 12-ի «Երեւան քաղաքի խորհրդանիշների մասին» համար 85-Ն որոշմամբ սահմանվեց Երեւանի օրհներգը` «Էրեբունի-Երեւան» երգը, որի խոսքերի հեղինակն է Պարույր Սեւակը, երաժշտության հեղինակը՝ Էդգար Հովհաննիսյանը:
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամիսներ առաջ մեր ընթերցողներից մեկն էլ էր հետաքրքրվել նշված հարցով: Երեւանի տոնը, որը նշվում է աշնանը, մշտապես ուղեկցվում «Էրեբունի-Երեւան» երգով, որը սիրված է մեր հայրենակիցների ու հատկապես երեւանաբնակների կողմից: Ավելին, այն հաստատ արժանի է քաղաքամայր Երեւանի խորհրդանիշներից մեկը համարվելու: