Ինքն իրեն պայթեցրած մահապարտ կինը ռուս է եղել. Թուրքիայի ՆԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի ոստիկանական տեղամասում պայթյուն իրականացրած մահապարտը պարզվել է ՌԴ քաղաքացի է եղել: Այս մասին հայտնել են Թուրքիայի ներքին գործերի նախարարությունից:
Իշխանությունների տվյալների համաձայն` նրա անուն էր Դիանա Ռամազովա:
Հունվարի 6-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում զոհվել էր մի ոստիկան, իսկ նրա գործընկերը վիրավորվել էր: Հայտնվում է, որ հարձակումից առաջ կինը տաքսիի վարորդի հետ ռուսերեն է խոսել:
Հավելենք, որ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Թուրքիայում արգելված մարքսիստական «Ազատագրում հեղափոխական ժողովրդական ռազմաճակատ» խմբավորումը:




Լրահոս