Ադրբեջանցիները Վրաստանում կեղծ դոլարներ են պատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության կենտրոնական վարչության աշխատակիցները ձերբակալել են երկու ադրբեջանցիների, ովքեր մեղադրվում են կեղծ դոլարներ պատրաստելու ու դրանք ինչպես Վրաստանի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս` Ուկրաինայում, վաճառելու մտադրության համար, գրում է «Новости-Грузия»-ն:

«Ռուսլան Գ.-ի խուզարկության ընթացքում իրավապահները 50 կեղծ 100 դոլարանոց թղթադրամներ են հայտնաբերել, իսկ Էլվինա Կ. բնակարանում` 45 100 դոլարանոց կեղծ թղթադրամներ: Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները պատրաստվում էին վաճառել թղթադրամները Վրաստանում ու Ուկրաինայում»,-հայտնում է Վրաստանի ՆԳՆ:

Համաձայն փորձաքննության արդյունքների` առգրավված թղթադրամները տպագրվել են գունավոր պատճենահանման սարքով:




Լրահոս