ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 10:30-ի դրությամբ, սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սևան-Դիլիջան, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները դժվարանցանելի են, Բերդ-Ճամբարակ ճանապարհը՝ փակ:
Սևանի, Գավառի, Մարտունու, Սարավանի լեռնանցքի ավտոճանապարհներին և Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Սևանում, Գավառում, Վարդենյաց լեռնանցքում ուժեղ քամի է: