Ուժեղ գետնաբքի պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին` ժամը 19:00-ի դրությամբ` սաստիկ բքի և թույլ տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը, Սիսիան-Գորիս միջպետական նշանակության ավտոճանապարհը, Սևանի տարածաշրջանի Ծովագյուղից մինչև Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածը դժվարանցանելի են:

Ուժեղ գետնաբքի և վատ տեսանելիության պատճառով Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը  փակ է:

Սևանում, Գավառում, Մարտունիում, Սարավանի լեռնանցքում (Զանգերի հատվածում) տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:

Սևանում, Գավառում, Մարտունիում ուժեղ քամի է:

Հանրապետության մյուս շրջաններում առանց տեղումների եղանակ է:




Լրահոս