ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ.  Ե՛ւ ես, ե՛ւ ամուսինս ծրագրավորողներ ենք եւ աշխատում ենք շաբաթը վեց օր: Մեր երեխան երկու տարեկան է, եւ դժվարությամբ ենք հասցնում նրան խնամել: Երեխայի խնամքի համար արձակուրդ միայն ե՞ս կարող եմ վերցնել, թե՞ ամուսինս նույնպես՝ որպես հայր, ունի այդ իրավունքը:

Լուսինե Մկրտումյան, 35 տարեկան, ծրագրավորող

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացուն հուզող հարցին անդրադառնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 173-րդ հոդվածը:
Երեխային փաuտացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչեւ երեխայի երեք տարեկան դառնալը: Արձակուրդը վերցվում է ամբողջությամբ կամ մաս առ մաս: Նման իրավունք ունեցող աշխատողն այն կարող է ստանալ հերթականությամբ:

Սոցիալական ապահովության
պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնդիրն այն է, որ շաբաթվա բոլոր վեց օրերին հավասարապես ծանրաբեռնված ծնողները, միեւնույն է, երեխայի լիարժեք խնամքով չեն կարող զբաղվել: Հազիվ թե գործին օգնի ամենամյա արձակուրդից հերթականությամբ օգտվելու հնարավորությունը: Ավելին, երեխայի ծնողների հանգստյան օրերի միաժամանակյա ձեւակերպումը գոնե հնարավորություն կտա արձակուրդային շաբաթները միասին անցկացնել ու տարվա այդ մեկ ամիսն իրենց փոքրիկի հետ լիարժեք վայելել:




Լրահոս