Գյումրիում բողոքի հանրահավաք է մեկնարկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ժամեր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ալեկոծել է հանրապետության երկրորդ քաղաքի ազգաբնակչությանը: «Ասպարեզ» մամուլի ակումբի Լևոն Բարսեղյանը հաղորդագրություն տարածեց, որ րոպեներ անց Գյումրու կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում մի շարք գյումրեցիներ ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպելու:

Գյումրեցիները հրապարակավ են բողոքն ու կարեկցանքն արտահայտելու այսօրվա ողբերգության առթիվ:

Հիշեցնենք, որ այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցները տեղի հրշեջ-փրկարարների հետ Գյումրիի Մյասնիկյան 188 տանը հայտնաբերել են 6 հոգու դի:

Մանրամասները Armlur.am-ը կներկայացնի քիչ ուշ:




Լրահոս